«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի այս շաբաթ ձեռք բերել Կազեմիրոյին

347

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի այս շաբաթ ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալի» բրազիլացի խաղացող Կազեմիրոյին, հաղորդում է El Chiringuito TV-ն։

Բանակցությունները շարունակվում են։ Արքայական ակումբը չի կանխի տեղափոխությունը, եթե 30-ամյա հենակետային կիսապաշտպանը ցանկանա փոխել ակումբը։

Կազեմիրոն 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալում», որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Նախորդ հոդվածըԹուրքիայի նախագահի ընտրությունը կկայանա 2023 թ․ հունիսի 18-ին
Հաջորդ հոդվածըՎոլոդինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ին դատապարտում է սովի, ցրտի ու մեկուսացման