‘«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Ֆաբրեգասին…’

826

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբի ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները կատալոնացիների հետ, հաղորդում է London Evening Standard-ը:

Ըստ աղբյուրի, կատալոնացիները պատրաստ են Իսպանիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանին վաճառել 20 միլիոն ֆունտով, ընդ որում, «Բարսելոնան» դեռ մինչեւ վերջ չի վճարել Ֆաբրեգասի տրասնֆերի համար «Արսենալին», որին պարտք է 5 միլիոն ֆունտ: Հիշեցնենք, որ 2011թ. Ֆաբրեգասը «Բարսելոնա» տեղափոխվեց 35 միլիոն ֆունտի դիմաց:

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ֆաբրեգասին դիտարկում է որպես իր Փոլ Սքոուլզի փոխարինող, որն ավարտում է կարիերան, ինչպես նաեւ` Անդերսոնի, որը շուտով տրանսֆերի կհանվի: Սակայն Ֆաբրեգասին ձեռք բերելու իրավունքը  պատկանում է «Արսենալին»:

Նախորդ հոդվածը‘Կրկին չորս հանգստյան օր` մայիսի 25-ից սկսած’
Հաջորդ հոդվածը‘Կարկուտից տուժած գյուղացիները դիմում են ԿԲ նախագահին՝ վարկերը սառեցնելու խնդրանքով’