‘«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կնքեց Ուլե-Գունար Սուլշերի հետ’

759

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին:

Նորվեգացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է 3 տարով, փոխանցում է ակումբի կայքը:

Սուլշերը 2018-ի դեկտեմբերին էր գլխավորել անգլիական ակումբը՝ փոխարինելով պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին: Նրա նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում, տարել 10 հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ գրանցել 2 ոչ ոքի: Չեմպիոնների լիգայում մանչեսթերյան ակումբը 1/8 եզրափակիչում հաղթահարել էր ֆրանսիական ՊՍԺ-ի արգելքը:

Նախորդ հոդվածը‘Թե ինչպես է Քոչարյանը ոչնչացնում ինքն իրեն’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր է՝ անձրեւի’