«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի տրանսֆերն առաջարկել է «Յուվենտուսին»

295

«Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններն առաջարկել է Թուրինի «Յուվենտուսին»։ Անգլիական ակումբը ցանկանում է 37-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը ներառել «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի տրանսֆերի գործարքում, հաղորդում է twitter.com/papaganini-ն։

Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը շարունակում է բանակցությունները, սակայն տեղափոխությունը քիչ հավանական է։

Ռոնալդուն «Յուվենտուսի» խաղացող է եղել 2018-2021 թվականներին՝ 134 խաղում խփելով 101 գոլ, կատարելով 22 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԹրամփի կալվածքում ՀԴԲ-ն փնտրել է միջուկային զենքին առնչվող փաստաթղթեր
Հաջորդ հոդվածըԲայդենը աշնանը երևի կհայտարարի երկրորդ ժամկետի գնալու մասին