‘«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցել Դե Խեայի հետ’

1540

«Մանչեսթեր Յունայթեդը» դարձել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների նախաձեռնողը։ Ինչպես հաղորդում է The Telegraph-ը` մանկունիանցիների ղեկավարությունը ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել, որպեսզի չեզոքացնեն Դե Խեայի հնարավոր տեղափոխության մասին հարցերը։

Իսպանացու հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտ, բայց ներառում է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ մանկունիանցիները ցանկանում են դարպասապահի շաբաթական աշխատավարձը 210 հազար ֆունտից հասցնել 300 հազար ֆունտի, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։

Նախորդ հոդվածը‘Մանչեսթերյան գրանդերը պայքարում են «Նիս»-ի կիսապաշտպանի տրանսֆերի համար’
Հաջորդ հոդվածը‘Փակված Լարսում կուտակումներ են’