«Մանչեսթեր Յունայթեդը» վաճառվում է

286

«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը որոշել է վաճառել ակումբը։ Անգլիական ակումբի ղեկավարությունը Rothschild and Co. ներդրումային ֆինանսական կառույցին է պատվիրակել վաճառքի կամ ներդրումային առաջարկների դիտարկումը, հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։ Հնարավոր է նաեւ ռազմավարական գործընկերություն երրորդ կողմի հետ։

Ակումբը նոր բաժնետերին կփոխանցի նաեւ ստադիոնը, ամբողջ ենթակառուցվածը, ակադեմիան, տարբեր տարիքային խմբերի թիմերով։

Գլեյզերների ընտանիքը 17 տարի առաջ է գնել ակումբը 800 միլիոն դոլարով։

Նոյեմբերի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզելու մասին։ Ակումբը փոխհատուցում չի վճարի ֆուտբոլիստին, որի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածըԿելին․ Մոսկվան և Կիևը ոչ պաշտոնական բանակցություններ չեն վարում
Հաջորդ հոդվածըThe Global Times․ ԱՄՆ-ն օգտագործում է ՆԱՏՕ-ն՝ որպես ԵՄ-ն հյուծելու թակարդ