«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Դե Խեային

323

«Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը «Մանչեսթեր Յունայթեդի» տեսադաշտում է, հաղորդում է Daily Star-ը։ 29-ամյա արգենտինացին դիտարկվում է փոխարինող իսպանացի Դավիդ Դե Խեային, որի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Չի բացառվում, որ Դե Խեան արդեն հաջորդ ամռանը փոխի ակումբը։

Էմիլիանո Մարտինեսն Արգենտինայի հավաքականի հետ ամռանը դարձել է Ամերիկայի գավաթակիր՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն դարպասապահ։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման, բաց թողել 22 գոլ, 5 խաղում անառիկ պահել դարպասը։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 6։3, «Արսենալը»՝ 5։0, «Տոտենհեմը»՝ 3։0 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՍթիվեն Ջերարդը վարակվել է կորոնավիրուսով