‘«Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կառաջարկի Պաուլո Դիբալայի համար’

840

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կառաջարկի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի համար առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է Calcio Mercato-ն։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Մյունխենի «Բավարիան» եւս հետաքրքրված է Դիբալայի ծառայություններով։

Transfermarkt.de-ն Դիբալայի տրանսֆերը նույնպես գնահատում է 100 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ուղիղ եթեր’
Հաջորդ հոդվածը‘Խոսեպ Գվարդիոլա.Իմ կարիերայի ընթացքում ես շատ ուժեղ թիմեր եմ տեսել, բայց միայն երկուսն են առավելապես հիացրել ինձ’