‘«Մանչեսթեր Յունայթեդը» 112 միլիոն եվրո է հատկացրել ամառային տրանսֆերներին’

787

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին 112 միլիոն եվրո է  տրամադրել ամառային տրանսֆերների համար։

Ֆուտբոլիստների վաճառքից ստացված գումարը եւս կհատակացի տրանսֆերներին, հաղորդում է ESPN-ը։ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն լքել են Անտոնիո Վալենսիան, Անդեր Էրերան և Ջեյմս Ուիլսոնը։

Սպասվում է, որ անգլիական ակումբը կվաճառի Ռոմելու Լուկակուին, Պոլ Պոգբային և Դավիդ Դե Խեային։

Ավելի վաղ նշվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լեսթերի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրի ծառայություններով։

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկայի Գավաթ. Ուրուգվայն ու Ճապոնիան չպարզեցին հաղթողին (տեսանյութ)’