‘«Մանչեսթեր Յունայթեդը» 2 թեկնածու է դիտարկում Մոուրինյոյի պաշտոնում’

2855

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը: Le10sport.com-ի հաղորդմամբ, Մոուրինյոն կարող է նույնիսկ մրցաշրջանի ընթացքում պաշտոնանկ արվել:

Ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի գրանցած արդյունքներից և ֆուտբոլիստների հետ գլխավոր մարզչի փոխհարաբերություններից: «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Զինեդին Զիդանի և Մաուրիսիո Պոչետինոյի տարբերակները:

Նշենք, որ Զիդանի տարբերակն ավելի հավանական է, քանի որ ֆրանսիացին հիմա ակումբ չունի: Ինչ վերաբերում է Պոչետինոյին, ապա Տոտենհեմը կտրականապես դեմ է վերջինիս հեռանալու տարբերակին:

Նախորդ հոդվածը‘Ունայ Էմերի. «Ինձ համար յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է»’
Հաջորդ հոդվածը‘Գարի Կեհիլը կարիերան կարող է շարունակել Իտալիայում’