«Մանչեսթեր Յունայթեդը» 3 տարվա պայմանագիր կնքեց Էրիկ տեն Հագի հետ

405

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը հուլիսին կզբաղեցնի Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ 52-ամյա հոլանդացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Տեն Հագը կփոխարինի 63-ամյա գերմանացի Ռալֆ Ռանգնիկին, որը թիմը գլխավորել է 2021թ․ դեկտեմբերին՝ կնքելով կես տարվա պայմանագիր։

Անգլիայի առաջնության 33 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 6-րդն է։

Նախորդ հոդվածը«Լացիոն» պայմանագիր է առաջարկել Մխիթարյանին
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Պատերազմը եւ դրա պատասխանատուները՝ փաստերով- Մաս 1