‘«Մանչեսթեր Յունայթեդը» 90 միլիոն եվրո է պահանջում Լուկակուի համար’

875

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջնական պահանջներ է ներկայացրել Միլանի «Ինտերին» հարձակվող Ռոմելու Լուկակուի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Անգլիական ակումբը պահանջում է 90 միլիոն եվրո եւ տրանսֆերի ձեւակերպում մինչեւ օգոստոսի 8-ը, երբ Անգլիայում կփակվի տրանսֆերային պատուհանը, հաղորդում է Goal.com-ը։

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը բելգիացի հարձակվողին խնդրել էր եւս մեկ մրցաշրջան անցկացնել թիմում՝ խոստանալով մշտական տեղ մեկնարկային կազմում։

26-ամյա Լուկակուն հայտարարել էր, որ ցանկություն ունի տեղափոխվել Իտալիա։

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով’
Հաջորդ հոդվածը‘Զինված հարձակում Օզիլի եւ Կոլաշինացի վրա Լոնդոնում (տեսանյութ)’