‘«Մանչեսթեր Յունայթեդի» ապրանքանիշը ամենաթանկն է աշխարհում’

931

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ապրանքանիշը ամենաթանկն է ֆուտբոլային ակումբների մեջ:

«Կարմիր սատանաների» ապրանքանիշը գնահատվում է 853 միլիոն դոլար: Երկրորդը Մյունխենի «Բավարիան» է, որի ապրանքանիշը էժան է 67 միլիոն դոլարով եւ արժե 786 միլիոն դոլար, տեղեկացնում է fcbusiness.co.uk-ը:

Աշխարհի բոլոր մարզական ակումբների մեջ ամենաթանկ ապրանքանիշերը պատկանում են հենց ֆուտբոլային ակումբներին: Սակայն ապրանքանիշերի ընդհանուր գումարով եվրոպական ֆուտբոլը զիջում է ամերիկյանին: ԱՄՆ-ի 32 ամենաթանկ ակումբների ապրանքանիշերի ընդհանուր գումարը կազմում է 9,1 միլիարդ դոլար մինչդեռ 32 ամենաթանկ եվրոպական ակումբների ապրանքանիշերը գնահատվում են ընդամենը 7,3 միլիարդ դոլար:

Նախորդ հոդվածը‘Տիբեթցի ֆերմերը ի նշան բողոքի ինքնահրկիզվել է’
Հաջորդ հոդվածը‘ Մահացել է Կուբայի ամենահայտնի այլախոհներից մեկը’