‘ «Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտները նվազել են 12,2%-ով’

836

«Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտները 2014 թվականի երկրորդ կեսին նվազել են 12,2%-ով՝ կազմելով 194 միլիոն ֆունտ ստերլինգ, տեղեկացնում է BBC-ն:

Ֆինանսական ցուցանիշների կտրուկ նվազման պատճառներից մեկն այն է, որ «կարմիր սատանաները» չեն խաղում Չեմպիոնների լիգայում, ինչի հետեւանքով գալիորեն նվազել են Nike հովանավորից ստացած վճարումները: Անգլիական ակումբի զուտ շահույթը նվազել է 52%-ով՝ հասնելով մինչեւ 8,9 միլիոն ֆունտ:

Նախորդ հոդվածը‘Դավութօղլու. Մեկ շրջան «ազատելու» դեպքում Թուրքիան կարող էր բացել Հայաստանի հետ սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Պետականության և տեսլականի «հարատև կռիվը»’