‘«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները նկարահանվել են ադրբեջանական ընկերության գովազդում’

856

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ Ռայան Գիգզը, Ռիո Ֆերդինանդը եւ Պատրիս Էվրան մասնակցել են ադրբեջանական Bakcell ընկերության գովազդային տեսահոլովակում: Bakcell-ը «Յունայթեդի» հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել եւ դարձել ԱՊՀ տարածքում անգլիական թիմի առաջին պաշտոնական հեռուստատեսային եւ հեռարձակող գործընկերը:

Այդ համագործակցության շրջանակներում ընկերության 2,6 միլիոն բաժանորդ կօգտվեն բջջային ծառայությունների հատուկ փաթեթից:

Բացի այդ, ընկերությունը Ադրբեջանում իրավունք կստանա ակումբի պաշտոնական հեռուստաալիքը հեռարձակել MUTV-ով, հաղորդում է Sports.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ի՝ հրդեհներով ուղեկցվող միջոցառումներն ավանդույթ են դառնում’
Հաջորդ հոդվածը‘Միշել Օբաման վաղաժամկետ քվեարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում’