«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակները

279

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն ուժեղացնել պաշտպանությունը։

«Մեզ պետք են երկու լավ եզրային պաշտպաններ երկու թեւերի համար էլ, քանի որ առջեւում շատ հանդիպումներ ունենք»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

52-ամյա մասնագետը մանչեսթերյան ակումբը գլխավորել է այս ամռանը։ Նրա ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 17 խաղում տարել է 11 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել ոչ ոքի, 4 պարտություն կրել։

Նախորդ հոդվածըՄեկնարկել է Թրամփի ընկերության՝ հարկերից խուսափելու գործով դատավարությունը
Հաջորդ հոդվածը«Տինկոֆֆ-բանկի» նախկին սեփականատերը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից