«Մանչեսթեր Յունայթեդի» 12 խաղացող սննդային թունավորում է ստացել

318

Անգլիակական «Մանչեսթեր Յունայթեդի» 12 ֆուտբոլիստ սննդային թունավորում է ստացել անցած շաբաթ տեղի ունեցած Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի խաղից հետո Մոլդովայից վերադառնալու ճանապարհին, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

Անգլիայում մանչեսթերյան թիմի գրեթե կեսը բաց է թողել հետագա մարզումները։ Բոլորն այժմ միացել են Ազգերի լիգայի հանդիպումներին պատրաստվող ազգային հավաքականներին։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը Մոլդովայում 2:0 հաշվով հաղթել էր Տիրասպոլի «Շերիֆին»։

Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում հյուրընկալվելով չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Նախորդ հոդվածը«Բավարիան» դիտարկում է Թոմաս Տուխելի թեկնածությունը
Հաջորդ հոդվածըԷրդողան․ ՌԴ-ն ուզում է շուտ ավարտել հակամարտությունը