«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կծախսի 120 միլիոն ֆունտ ստերլինգ

480

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին ամառային տրանսֆերների համար կտրամադրի 120 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Sky Sports-ը։

52-ամյա մասնագետի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Նա այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Ամստերդամի «Այաքսից» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի գերմանացի Ռալֆ Ռանգնիկին։

«Այաքսը» կստանա 3 միլիոն եվրո փոխհատուցում, քանի որ Էրիկ տեն Հագի պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված էր մինչեւ 2023թ․ հունիս։ Նա 2017թ․ դեկտեմբերից է գլխավորում «Այաքսը», որը նրա ղեկավարությամբ դարձել է Նիդեռլանդների կրկնակի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել է երկրի գավաթը։

Նախորդ հոդվածըՓաստաբանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան` Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու խնդրանքով
Հաջորդ հոդվածը«Ռեալը» մերժել է Մբապեի լրացուցիչ ֆինանսական պահանջները