«Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկա ժամերին որոշում կընդունի Սուլշերի վերաբերյալ

544

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հնարավոր պաշտոնանկության հարցը։ Հեռացման-չհեռացման վերաբերյալ որոշում կլինի առաջիկա ժամերին կամ օրերին, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Մանչեսթերյան ակումբում դիտարկում են Անտոնիո Կոնտեի թեկնածությունը։ Իտալացի մասնագետը չեմպիոնական տիտղոսներ է նվաճել Լոնդոնի «Չելսիի», Թուրինի «Յուվենտուսի» եւ Միլանի «Ինտերի» հետ։ Կոնտեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հարցում։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 0։5 հաշվով պարտվել է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլին»։

Անգլիայի անցած առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Նախորդ հոդվածը«Վ․ Սիրադեղյան-Վահան Հարությունյան՝ գումարած մյուսներ» քրգործով հումանիզմի «ենթարկված» անձանցից ով որտեղ հայտնվեց․ Հրապարակ
Հաջորդ հոդվածըԿումանը չի հեռացվի «Էլ Կլասիկոյում» կրած պարտության պատճառով