«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» ցանկանում են ձեռք բերել Հարի Քեյնին

302

«Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված են Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, հաղորդում է Sky-ը։

Տրանսֆերի գումարը կարող է կազմել 100 միլիոն ֆունտ ստերլինգ։ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Նա 2013 թվականից է հանդես գալիս «Տոտենհեմում»։

Transfermarkt-ը Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։

Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնն իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Ռեալը» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԼե Գրեն հեռացվեց Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից