‘«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ»֙ 3:2․ 18-ամյա Ռաշֆորդի շնորհիվ «Յունայթեդը» հաղթում է (տեսանյութ)’

1280

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» առավելության հասավ չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Արսենալի» նկատմամբ:

«Օլդ Թրաֆֆորդում» կայացած հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց 18-ամյա Մարկուս Ռաշֆորդը, ով Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի՝ «Միդտյուլանդի» հետ խաղում էր նշել նորամուտը «կարմիր սատանաների» կազմում: 32-րդ րոպեին երիտասարդ ֆուտբոլիստը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում «զինագործներին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 40-րդ րոպեին աչքի ընկավ Դենի Ուելբեքը:

Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գոլ խփեցին. նախ 65-րդ րոպեին Մարկուս Ռաշֆորդի փոխանցումից հետո Անդեր Էրրերան հաշիվը դարձրեց 3:1, ապա Մեսութ Օզիլը խփեց իր թիմի երկրորդ գոլը: 

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» մնաց 51 միավորով՝ երրորդ տեղում: Արսեն Վենգերի թիմն առաջատար «Լեսթերին» զիջում է 5 միավորով, իսկ երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին»՝ 3:

ՄԱՆՉ. ՅՈՒ.-ԱՐՍԵՆԱԼ 3-2 (2-1) MC
1-0՝ Մարկուս Ռեշֆորդ 29՛, 2-0՝ Մարկուս Ռեշֆորդ 32՛, 2-1՝ Դանի Ուելբեք 40՛, 3-1՝ Անդեր Էռերա 65՛, 3-2՝ Մեսութ Օզիլ 69՛
ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 5.Մարկոս Ռոխո (51.Fosu-Mensah, 55), 17.Դեյլի Բլինդ, 30.Գիլերմո Վարելա, 8.Խուան Մատա, 16.Մայքլ Քերիկ, 21.Անդեր Էռերա (47.Weir, 90), 28.Մորգան Շնայդերլին, 35.Ջեսի Լինգարդ, 7.Մեմֆիս Դեպայ, 39.Մարկուս Ռեշֆորդ (11.Ադնան Յանուզայ, 80)
ԱՐՍԵՆԱԼ. 33.Պետր Չեխ, 5.Գաբրիել Պաուլիստա, 6.Լորան Կոսյելնի, 18.Նաչո Մոնրեալ, 24.Էկտոր Բելյերին, 11.Մեսութ Օզիլ, 16.Աարոն Ռեմսի, 34.Ֆրանսիս Կոկելեն (35.Մոհամեդ Էլ Նենի, 72), 14.Թեո Ուոլքոտ (12.Օլիվյե Ժիրու, 63), 17.Ալեքսիս Սանչես, 23.Դանի Ուելբեք (45.Ալեքս Իվոբի, 83)
Զգուշացում՝ Գիլերմո Վարելա 9՛ (Մ), Մայքլ Քերիկ 22՛ (Մ), Անդեր Էռերա 72՛ (Մ), Ադնան Յանուզայ 90՛ (Մ), Աարոն Ռեմսի 72՛ (Ա), Մոհամեդ Էլ Նենի 73՛ (Ա), Մեսութ Օզիլ 90՛ (Ա) ; Մրցավար՝ Քրեյգ Պոուսոն (Անգլիա)
39 ԳՆԴԱԿԻ % 61
7 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 13 (5)
21 ՏՈՒԳԱՆՔ 15
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. ՀՅԴ-ի «փակումը լավագույն բացումն էր, որ կար»’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա»-«Հոֆենհայմ»՝ 3:1, Մխիթարյանը կրկին լավագույնն է (տեսանյութ)’