‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը գտել է Դե Խեային փոխարինողին’

879

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Միլան»-ի առաջին համար Ջիանլուիջի Դոնարումային դիտարկում է որպես Դավիդ դե Խեային փոխարինողի: 

Calciomercato-ի տեղեկություններով՝ դա կլինի այն դեպքում, եթե իսպանացի դարպասապահը առաջիկա ամռանը լքի անգլիական ակումբը: 

28-ամյա խաղացողը դեռևս նոր պայմանագիր չի կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ, իսկ նրա գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2020 թվականին: 

Դրանից ելնելով՝ մանկունիանցիները առաջիկայում կարող են վաճառել նրա տրանսֆերը: 

Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան մասնակցել է 47 խաղի և բաց թողել 63 գոլ: 

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Մունդիալ-2022-ը կանցկացվի 32 թիմով’
Հաջորդ հոդվածը‘«Աշխարհի ամենախոշոր դեմոկրատիայի» երկրում՝ Հնդկաստանում, հաղթել է «հնդիկ Թրամփը»’