‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մոուրինյոյի հետ համաձայնության է եկել պայմանագրի հարցում’

1016

Daily Express պարբերականի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ համաձայնության է եկել պայմանագրի հարցում։ Դեռևս հայտնի չէ՝ երբ է Մոուրինյոն գլխավորելու «Յունայթեդ»-ը՝ փոխարինելով Լուի վան Գալին։

Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է հոլանդացի մասնագետի կատարած աշխատանքից ու մտադիր է պաշտոնանկ անել նրան։ Նման որոշում կայացվել է «Սաութհեմփթոն»-ից սեփական հարկի տակ կրած պարտությունից հետո (0:1): Դա 5-րդ պարտությունն էր վերջին ն 10 խաղում։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Մոուրինյոն «Յունայթեդ»-ի ղեկավարությանը նամակ է գրել՝ առաջարկելով իր ծառայությունները գլխավոր մարզչի պաշտոնում։

Ընթացիկ մրցաշրջանում նա հեռացվել է «Չելսի»-ից, որը գլխավորել է հոլանդացի մարզիչ Գուս Հիդինկը։

Նախորդ հոդվածը‘Մարեյը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկե. «Կասիլյասը ցանկանում է մասնակցել «Եվրո-2016»-ին, անգամ պահեստայինի կարգավիճակով»’