‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ազատվել Սանչեսից’

837

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հույս ունի ազատվել հարձակվող Ալեքսիս Սանչեսից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 

Անգլիական ակումբում հասկանում են, որ չիլիացու շաբաթական 500 հազար ֆունտ աշխատավարձը շատերի համար նշանակալի խոչընդոտ կլինի: 

Այդ պատճառով մանկունիանցիները պատրաստ են 30-ամյա խաղացողին բաց թողնել և վճարել նրա աշխատավարձի կեսը: Հաշվի առնելով պայմանագրի մնացած ժամկետը՝ այդ գումարը կկազմի 13 միլիոն ֆունտ: 

«Յունայթեդ»-ում հույս ունեն, որ ակումբին կհաջողվի Սանչեսին վարձավճարով այլ ակումբ բաց թողնել: 

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 26 հանդիպման, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի առաջնության տարվա լավագույն մարզչի հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘Մբապեն որակազրկվել է 3 խաղով’