‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ին հարկավոր է Լևանդովսկու տրանսֆերը’

1083

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը հարձակման գծում խնդիրներ ունի, կփորձի ձեռք բերել նոր հարձակվողի տրանսֆեր, տեղեկացնում է TalkSport-ը:

Նշվում է, որ «կարմիր սատանաներ»-ը մտադիր են ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը:

Ըստ աղբյուրի` անգլիական ակումբը լեհ հարձակվողի տրանսֆերի համար գերմանական ակումբին կվճարի 70 մլն եվրո:

Անգլիացիներին կարող են խանգարել Մադրիդի «Ռեալ»-ը և ֆրանսիական ՊՍԺ-ն, որոնք նույնպես հետաքրքրված են Լևանդովսկու ծառայություններով:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը 26 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Eurosport.de. Մխիթարյանը վերածնվեց Կլոպի հեռանալուց հետո’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի 2015թ բոլոր 36 գոլերն ու գոլային փոխանցումները ‘