‘«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի»՝ 4:0. Մեկնարկն անգլիական առաջնությունում Լեմպարդի համար դաժան էր (տեսանյութ)’

799

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Տրաֆորդ»-ում 4:0 հաշվով ջախջախեց Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսի»-ին:

18-րդ րոպպեին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացել է Ռեշֆորդը: 65-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկել է Մարսիալը: Ընդամենը 2 րոպե անց Ռեշֆորդն արդեն իր հաշվին դուբլ գրանցեց: 82-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց «կարմիր սատանաներ»-ի նորեկ Ջեյմսը:

Այսպիսով, ՄՅՈւ-ն նոր մրցաշրջանը մեկնարկում է հաղթանակով, իսկ «ազնվականներ»-ը՝ պարտությամբ:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Չելսի»՝ 4:0 

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Նյուքասլ»-ի նկատմամբ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի Գավաթ․ Կարլսենն ու Կարուանան չեն մասնակցի, Արոնյանը կխաղա Էլ Գինդիի հետ’