‘«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ դարձավ Մանուել Պելեգրինին’

766

«Մալագայի» նախկին մարզիչ Մանուել Պելեգրինին գլխավորեց «Մանչեսթեր Սիթին»:

59-ամյա մասնագետի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:

Նշենք, որ Պելեգրինին աշխատել է «Ռիվեր Փլեյթում», «Վիլյառեալում», «Ռեալում» եւ «Մալագայում»:

Որպես մարզիչ Պելեգրինին հաղթել է Էկվադորի եւ Արգենտինայի առաջնությունները, Չիլիի Գավաթը եւ Ինտերտոտոյի Գավաթը: Նրա ղեկավարությամբ «Վիլյառեալը» Չեմպիոնների լիգայում հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, իսկ «Մալագան»՝ քառորդ եզրափակիչ, ինչը բացառիկ նվաճումներ են այդ ակումբների համար:

«Մանչեսթեր Սիթիում» Պելեգրինին փոխարինեց Ռոբերտո Մանչինիին, որը հեռացվել էր մայիսին:

«Ուրախ եմ օգտվել այս հնարավորությունից: Ակումբը հստակ պատկերացում ունի, թե ինչպես հասնել հաջողության խաղադաշտում եւ նրա սահմաններից դուրս: Ես մտադիր եմ զգալի ավանդ ունենալ դրանում»,- ասել է Պելեգրինին իր նշանակման առթիվ:

Նախորդ հոդվածը‘Օբաման համաձայնել է զենք մատակարարել սիրիացի ապստամբներին ‘
Հաջորդ հոդվածը‘Չեխովի անվան դպրոցի ուսուցիչը խոստանում է սկանդալային բացահայտումներ անել. Մամուլ’