‘«Մանչեսթեր Սիթին»՝ ֆինանսական ճգնաժամի առջե՞ւ’

885

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը որոշել է ակումբի կիսապաշտպան Յայա Տուրեի հետ բանակցությունները հետաձգել անորոշ ժամանակով: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը գործում է մինչեւ 2015 թվականը: Ամենայն հավանականությամբ, բանակցությունները կվերսկսվեն ամռանը:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ թիմի ղեկավարները նմանատիպ որոշում են կայացրել նաեւ մեկ այլ կիսպաշտպանի՝ Գարեթ Բերիի պայմանագրի երկարաձգման հարցում, ինչը բավական կասկածելի է, քանի որ վերջերս սկսել են լուրեր տարածվել թիմի ֆինանսական վիճակի վատթարացման մասին, տեղեկացնում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 2008 թվականից պատկանում է Արաբական Էմիրաթների Abu Dhabi United Group ընկերությանը, որի ղեկավարը մեծահարուստ շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանն է:

Նախորդ հոդվածը‘Լիլիթ Գալստյան. «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնությունը բեռնաթափվել է Հալեպում’
Հաջորդ հոդվածը‘ Օրվա ցիտատը Ֆեյսբուքից. Մեսրոպ Մեսրոպյան. Ո՞րտեղ է սկսվում հրազդանցու ողբերգությունը’