«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

842

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

7-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

«Մանչեսթեր Սիթին» 23 միավորով երկրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Էրիկ Բայի, 7, ինքնագոլ, Բերնարդու Սիլվա, 45

Նախորդ հոդվածըՄահացել է Ժենյա Ներսիսյանը
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» չպահպանեց 3։0 հաշիվը եւ վաստակեց 1 միավոր (տեսանյութ)