«Մանչեսթեր Սիթին» հաղթեց 7։0 հաշվով (տեսանյութ)

370

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լիդս Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 7։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպաններ Ֆիլ Ֆոդենն ու Ջեք Գրիլիշը, ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը եւ հոլանդացի պաշտպան Նաթան Ակեն։

«Մանչեսթեր Սիթին» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից»։ «Լիդս Յունաթեդը» 16-րդն է՝ 16 միավոր։

«Աստոն Վիլան» անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ հյուրընկալվեց «Նորվիչ Սիթիին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Աստոն Վիլան» 22 միավորով 9-րդն է։ «Նորվիչ Սիթին» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» — «Լիդս Յունայթեդ»՝ 7։0 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 8, Ջեք Գրիլիշ, 13, Կեւին Դե Բրույնե, 32, 62, Ռիյադ Մահրեզ, 49, Ջոն Սթոունզ, 74, Նաթան Ակե, 78

«Նորվիչ Սիթի» — «Աստոն Վիլա»՝ 0։2

Ջեյքոբ Ռեմսի, 34, Օլի Ուոթքինս, 87

Նախորդ հոդվածըՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ. 2021թ. աշխարհի խորհրդանշական հավաքականի թեկնածուները