«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է հասել Ֆիլ Ֆոդենի հետ

301

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը համաձայնության է հասել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, հաղորդում է Football Insider-ը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2028թ․ հունիս։

22-ամյա  ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 250 հազար ֆունտ ստերլինգ։

Ֆիլ Ֆոդենը նորամուտը «Մանչեսթեր Սիթիում» նշել է 2017թ․ նոյեմբերին։ Այս ընթացքում նա կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 179 հանդիպման, խփել 48 գոլ, կատարել 35 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Տիտղոսը նվաճելու դեպքում՝ Գերմանիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող կստանա 400 հազար եվրո
Հաջորդ հոդվածըՂազախստանում մեկնաբանել են հանրաքվեները ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում