«Մանչեսթեր Սիթին» ներկայացրեց նորեկներին

257

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ներկայացրեց նորեկներին՝ 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, Արգենտինայի հավաքականի 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսին եւ Գերմանիան ներկայացնող 29-ամյա դարպասապահ Ստեֆան Օրտեգա Մորենոյին։

Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Արգենտինական «Ռիվեր Փլեյթից» տեղափոխված Խուլիան Ալվարեսի պայմանագիրը եւս նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Ստեֆան Օրտեգա Մորենոն ազատ գործակալի կարգավիճակում է միացել անգլիական ակումբին։ Նրա նախորդ թիմը գերմանական «Արմինիա Բիլեֆելդն» էր։

Նախորդ հոդվածը«Յուվենտուսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Պոլ Պոգբայի հետ
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն կվաճառի 8 խաղացողի