‘«Մանչեսթեր Սիթին» շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդին» ու դարձել ԱՊԼ-ի ամենաթանկարժեք ակումբը’

999

Լիվերպուլի ինստիտուտի հետազոտությունը պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդին» ու դարձել Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ակումբը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Մանչեսթեր Սիթիի» արժեքը նախորդ մրցաշրջանում աճել է 385 միլիոն ֆունտով ու այժմ կազմում է 2.364 միլիարդ ֆունտ:

«Մանչեսթեր Յունայթեդը» գնահատվում է 2.087 միլիարդ ֆունտ:Մեկ տարում ակումբի արժեքը նվազել է 376 միլիոն ֆունտով:

ԱՊԼ-ի բոլոր 20 ակումբների ընդհանուր արժեքը 2017/18 մրցաշրջանում կազմել է 14.7 միլիարդ ֆունտ: Դա 1.6 տոկոսով պակաս է մեկ տարի առաջվա համեմատ:

«Տոտենհեմը» գնահատվում է 1.8837 միլիարդ ֆունտ, «Լիվերպուլն» ու «Չելսին»՝ 1.615 միլիարդ ֆունտ, իսկ «Արսենալը»՝ 1.368 միլիարդ:

Նախորդ հոդվածը‘1.000.000.000 դրամ` միասնական հաշվեհամարին․ «Սպայկա»-ի գլխավոր տնօրենի խափանման միջոցը կփոխվի’
Հաջորդ հոդվածը‘ Ինյեստա. Լավագույն թիմակիցն ու պրոֆեսիոնալիզմի օրինակը’