‘«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի պատմության 2-րդ ամենաթանկարժեք հովանավորչական պայմանագիրն է կնքել’

40542

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի պատմության 2-րդ ամենաթանկարժեք հովանավորչական պայմանագիր է կնքել Puma ընկերության հետ:

ESPN-ը գրում է, որ մանչեսթերյան ակումբը Puma-ի հետ կնքել է 10 տարվա պայմանագիր՝ տարեկան 65 միլիոն ֆունտ ստեռլինգ արժեքով:

Այս համաձայնագիրը նշանակում է «Մանչեսթեր Սիթիի» և Nike ընկերության միջև 6-ամյա համագործակցության ավարտը: «Քաղաքայինների» և Puma-ի միջև պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2019/2020 մրցաշրջանից:

Կնքված պայմանագիրը առայժմ զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» և Adidas-ի միջև կնքված պայմանագրին, որով մանկունյական ակումբը ստանում է տարեկան 75 միլիոն ֆունտ։

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Եվ տուր մեզ գարունը մեր’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ քվեարկությունը տապալվել է’