‘«Մանչեսթեր Սիթին» 1/8 եզրափակչում է, այլ արդյունքներ (տեսանյութ)’

992

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրից առաջ Մյունխենի «Բավարիան» ապահովել էր տեղը փլեյ-օֆֆ փուլում, իսկ E խմբի երկրորդ ուղեգրի համար պայքարում էին մյուս բոլոր թիմերը` «Ռոման», «Մանչեսթեր Սիթին», ԲԿՄԱ-ն:

«Ռոման» կշարունակեր պայքարը հաղթանակի դեպքում: «Գայլերին» կբավարարեր նաև ոչ-ոքին, եթե ԲԿՄԱ-ն ոչ-ոքի խաղար «Բավարիայի» հետ: Եթե ԲԿՄԱ-ն պարտվեր, «Ռոմային» կբավարարեր գոլազուրկ ոչ-ոքին: Պայքարը շարունակելու համար ԲԿՄԱ-ն պետք է հաղթեր և հույս ունենար, որ «Ռոման» չի հաղթի «Մանչեսթեր Սիթիին»

«Մանչեսթեր Սիթին» պետք է հաղթեր և հույս ունենար, որ ԲԿՄԱ-ն չի հաղթի: Այս հաշվարկներում առավել հաջողակ գտնվեցին հենց «քաղաքաբնակները». «Բավարիան» հաղթեց ԲԿՄԱ-ին, իսկ «Մանչեսթեր Սիթին», առավելության հասնելով «Ռոմայի» նկատմամբ, պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:

«Մանչեսթեր Սիթին» հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացեց Սամիր Նասրին, իսկ 86-րդ րոպեին Պաբլո Սաբալետան վերջ դրեց «գայլերի» բոլոր սպասումներին:

 

ՌՈՄԱՄԱՆՉ. Ս.

0-2 (0-0)

MC

 

0-1՝ Սամիր Նասրի 60՛, 0-2՝ Պաբլո Սաբալետա 86՛

 

ՌՈՄԱ. 26.Մորգան Դե Սանկտիս, 2.Մապու Յանգա-Մբիվա, 13.Մայկոն (24.Ալեսսանդրո Ֆլորենցի, 78), 25.Խոսե Հոլեբաս, 44.Կոստաս Մանոլաս, 4.Ռաջա Նայնգոլան, 15.Միրալեմ Պյանիչ, 20.Սեյդու Կեյտա, 8.Ադեմ Լյայիչ (7.Խուան Մանուել Իտուրբե, 67), 10.Ֆրանչեսկո Տոտի (22.Մատիա Դեստրո, 70), 27.Ժերվինյու

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 5.Պաբլո Սաբալետա, 20.Էլյակիմ Մանգալյա, 22.Գաել Կլիշի, 26.Մարտին Դեմիկելիս, 6.Ֆերնանդու Ռեժես, 7.Ջեյմս Միլներ, 8.Սամիր Նասրի (11.Ալեքսանդր Կոլարով, 89), 15.Խեսուս Նավաս (21.Դավիթ Սիլվա, 67), 25.Ֆերնանդինյու, 10.Էդին Ջեկո (35.Ստեֆան Յովետիչ, 78)

 

Զգուշացում՝ Մապու Յանգա-Մբիվա 43՛ (Ռ), Էդին Ջեկո 43՛ (Մ), Սամիր Նասրի 74՛ (Մ)
Մրցավար՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)

 

53

ԳՆԴԱԿԻ %

47

14 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (4)

11

ՏՈՒԳԱՆՔ

17

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

5

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

«Բավարիա»-ԲԿՄԱ հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով. 18-րդ րոպեին 11 մետրանոց հարվածը հստակ իրացնելով` մյունխենցիներին առաջ մղեց Թոմաս Մյուլլերը, 84-րդ րոպեին աչքի ընկավ Ռոդեն, իսկ 90-րդ րոպեին Մարիո Գյոտցեն ձևակերպեց վերջնական հաշիվը:

E խմբում «Բավարիան» վաստակեց 15 միավոր, «Մանչեսթեր Սիթին»` 8, իսկ «Ռոման» և ԲԿՄԱ-ն մնացին 5-ական միավորով:

Նախորդ հոդվածը‘2015-ին Ստամբուլում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» հաղթեց ՊՍԺ-ին, «Այաքսը» կխաղա Եվրոպայի լիգայում(տեսանյութ)’