‘«Մանչեսթեր Սիթի»-ն դեռ չի պատրաստվում հեռացնել Պելեգրինիին’

865

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը չի պատրաստվում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին, տեղեկացնում է The Telegraph-ը:

Ըստ աղբյուրի` «քաղաքաբնակներ»-ի ներկայացուցիչները գոհ են չիլիացի մասնագետի գործողություններից, չնայած, որ ակումբը վերջին շրջանում վատ արդյունքների է հասնում:

Հաղորդվում է, որ Պելեգրինին կմնա «Մանչեսթեր Սիթի»-ում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո կարող են բանակցություններ սկսել Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:

Նախորդ հոդվածը‘Թուրք ֆուտբոլիստին ստիպել են կանանց ֆուտբոլ սպասարկել կին մրցավարին վիրավորելու համար’
Հաջորդ հոդվածը‘Գրոսկրոյցը հետաքրքրել է «Լիվերպուլ»-ին’