‘«Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ»֙ 1:2․ «Տոտենհեմը» երկրորդ հորիզոնականում է (տեսանյութ)’

1258

«Էտիհադ» մարզադաշտում կայացած հանդիպման 52-րդ րոպեին գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգն արձանագրեց, որ Ռահիմ Սթերլինգը սեփական տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել և դաշտի տերերի դարպասին նշանակեց կասկածելի 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը: 

«Մանչեսթեր Սիթին» հաշիվը հավասարեցրեց 74-րդ րոպեին. աչքի ընկավ փոխարինման դուրս եկած 19-ամյա Կելեչի Իխենաչոն: Այդուհանդերձ, Մաուրիսիո Պոչետինոյի սաներին հաջողվեց այս խաղում կարևոր հաղթանակ տոնել. 83-րդ րոպեին Քրիստիան Էրիքսենը, ով այսօր տոնում է ծննդյան 24-ամյակը, հաղթանակ պարգևեց իր թիմին: 

Այժմ «Տոտենհեմն» ունի 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Լեսթերին» զիջելով 2 միավորով: Նույնքան միավոր ունի նաև «Արսենալը», իսկ «Մանչեսթեր Սիթին» մնաց 47 միավորով՝ չորրորդ տեղում:

 

ՄԱՆՉ. Ս.-ՏՈՏԵՆՀԵՄ

1-2 (0-0)

MC

 

0-1՝ Հարի Քեյն 53՛ (11մ), 1-1՝ Կելեչի Իհենաչո 74՛, 1-2՝ Քրիստիան Էրիկսեն 83՛

 

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 4.Վենսան Կոմպանի, 5.Պաբլո Սաբալետա, 22.Գաել Կլիշի (11.Ալեքսանդր Կոլարով, 75), 30.Նիկոլաս Օտամենդի, 6.Ֆերնանդու Ռեժես (72.Կելեչի Իհենաչո, 66), 21.Դավիթ Սիլվա, 25.Ֆերնանդինյու, 42.Յայա Տուռե, 7.Ռահիմ Ստերլինգ, 10.Սերխիո Ագուեռո

ՏՈՏԵՆՀԵՄ. 1.Ուգո Լլորիս, 2.Կայլ Ուոլքեր, 3.Դանի Ռոուզ, 4.Տոբի Ալդերվեյրելդ, 15.Էրիկ Դիեր, 27.Քեվին Վիմեր, 19.Մուսա Դեմբելե, 20.Բամիդելի Ալի (11.Էրիկ Լամելա, 81), 23.Քրիստիան Էրիկսեն, 7.Սոն Հին Մին (28.Թոմ Քերոլ, 72), 10.Հարի Քեյն (22.Նասեր Շադլի, 89)

 

Զգուշացում՝ Վենսան Կոմպանի 46՛ (Մ), Էրիկ Դիեր 45՛ (Տ), Քեվին Վիմեր 56՛ (Տ), Թոմ Քերոլ 76՛ (Տ) ; Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

 

46

ԳՆԴԱԿԻ %

54

19 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (3)

12

ՏՈՒԳԱՆՔ

17

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Անհատակ ու անանցանելի ճահիճ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ’