‘«Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ». Խաղից առաջ’

2943

18- րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթրի «Էթիհադ» մարզադաշտում: Այստեղ «խցանները» ոչ մի դեպքում միավորներ կորցնելու իրավունք չունեն, քանի որ նրանց հետևում լսվում են «Լիվերպուլի», «Բերնլիի» և «Արսենալի» շնչառությունը:  «Քաղաքաբնակներն» էլ կարող են հերթական ռեկորդը սահմանել և  մեծացնել վաստակած միավորների քանակը:

«Տոտենհեմը» հետապնդում է առաջնության առաջատարներին ու թեև այս մրցաշրջանում թիմը հիմնականում միավորներ է կորցնում մեծ վեցյակի թիմերի հետ արտագնա խաղերում, բայց «Սիթիի» հետ վերջին չորս խաղերում տոնել է երեք հաղթանակ և մեկ խաղն ավարտել է ոչ-ոքի։Բացի այս ամենից, խցանները խնդիրներ ունեն պաշտպանությունում: Տոբին և Սանչեսը չեն կարող հանդես գալ այս հակամարտությունում և, այդ պատճառով էլ, պաշտպանության կենտրոնում տեղ կարող է զբաղեցնել Էրիկ Դայերը: Դեմբելեի հետ դաշտի կենտրոնում կարելի է տեսնել Ունիկսին, որն այս երիտասարդ ֆուտբոլիստի համար հիանալի հնարավորություն կլինի:

Հյուրերը հուսով են, որ Հարի Քեյնը շարունակելու է արդյունավետ լինել արտագնա խաղերում։ Առաջնության յոթ արտագնա խաղերում այս ֆուտբոլիստը խփել է յոթ գոլ։

«Մանչեսթեր Սիթին» սահմանեց Պրեմիեր Լիգայի նոր ռեկորդ, հաղթելով 15 խաղերում անընդմեջ, իսկ Պեպ Գվարդիոլան կարող է գերազանցել իր սեփական ռեկորդը, որը կազմում է 19 հաղթանակած խաղ։ Այդ ցուցանիշին իսպանացի մասնագետը հասել է «Բավարիայի» հետ 2013-14թթ. մրցաշրջանում։ Այնուհանդերձ, վերջին հանդիպումներում թիմը մի փոքր զիջել է դիրքերը:  Պեպ Գվարդիոլայի թիմը ևս ունի կադրային կորուստներ պաշտպանությունում: Բացակայում են Կոմպանին և Սթոունզը, իսկ Մանգալայի ներկայությունը վիճելի է:

Սպասվում է, որ սուր հակագրոհների ժամանակ Ագուերոյի տեղը կզբաղեցնի Ժեսուսը:Կարծում ենք, որ «քաղաքաբնակները» գնդակն իրենց վերահսկողության տակ կվերցնեն, սակայն առաջ չեն սլանա: Պեպ Գվրդիալան լավ է հասականում, որ  «խցանները» շատ վտանգավոր են հակագրոհների դեպքում: Այնպես, որ ոչ ոք ռիսկի չի դիմի: 

Նախորդ հոդվածը‘El Chiringuito. Նեյմարն իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերություները’