‘«Մանչեսթր Յունայթեդը» հաղթել է «Լեսթերին» (տեսանյութ)’

913

«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումը: Լուի վան Գալի սաներն առավելության հասան 3:1 հաշվով:

27-րդ րոպեին «կարմիր սատանաներին» առաջ մղեց Ռոբին վան Պերսին, հինգ րոպե անց Ռադամել Ֆալկաոն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը, իսկ 44-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ուես Մորգանը: Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 80-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Մարցին Վասիլևսկին: 

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 43 միավոր և դեռևս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակիր 3-րդ հորիզոնականը, իսկ «Լեսթեր Սիթին» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` 17 միավորով:

ՄԱՆՉ. ՅՈՒ.-ԼԵՍԹԵՐ

3-1 (3-0)

MC

 

1-0՝ Ռոբին Վան Պերսի 27՛, 2-0՝ Ռադամել Ֆալկաո 32՛, 3-0՝ Ուես Մորգան 44՛ (ինք), 3-1՝ Մարցին Վասիլեվսկի 80՛

 

ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 3.Լյուկ Շոու, 4.Ֆիլ Ջոնս, 5.Մարկոս Ռոխո, 7.Անխել Դի Մարիա, 11.Ադնան Յանուզայ, 17.Դեյլի Բլինդ, 25.Անտոնիո Վալենսիա (8.Խուան Մատա, 77), 9.Ռադամել Ֆալկաո (47.Ջեյմս Ուիլսոն, 80), 10.Ուեյն Ռունի, 20.Ռոբին Վան Պերսի (33.Պատրիկ Մաքներ, 68)

ԼԵՍԹԵՐ. 32.Մարկ Շվարցեր, 2.Ռիտչի Դե Լատ, 5.Ուես Մորգան, 17.Դենի Սիմփսոն, 27.Մարցին Վասիլեվսկի, 4.Դենիել Դրինկոուտեր, 10.Էնդի Քինգ, 15.Ջեֆրի Շլուպ, 9.Ջեյմի Վարդի (19.Էստեբան Կամբյասո, 46), 23.Լեոնարդո Ուլոա (35.Դեվիդ Նյուջենտ, 62), 40.Անդրեյ Կրամարիչ (11.Մարկ Օլբրայթոն, 62)

Նախորդ հոդվածը‘Ըստ ԼՂՀ ոստիկանության` իրենք «կանխել են» հասարակական կարգի «հնարավոր խախտումները»’
Հաջորդ հոդվածը‘Ներքին արնահոսություն չկա. Սեֆիլյանին տեղափոխում են Երեւան’