‘«Մանչեսթր Յունայթեդը» հարազատ պատերի ներքո ջախջախեց ՔՊՌ-ին (տեսանյութ)’

853

Լուի վան Գալի սաները տոնեցին նոր մրցաշրջանի առաջին հաղթանակը՝ «Oլդ Տրաֆորդում» 4:0 հաշվով ջախջախելով «Քուինզ Պարկ Ռեյնջերսին»:

«Մանչեսթր Յունայթեդը» և «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» մրցաշրջան մտան՝ оգտագործելով իրենց համար նոր՝ 3 պաշտպանով տակտիկական սխեման և կրելով ցավագին պարտություններ: «Ռեյնջերների» մարզիչ Հարի Ռեդնապը արդեն անցած տուրում դրանից հրաժարվեց և ակնթարթորեն տոնեց առաջին հաղթանակը առաջնությունում: Լուի վան Գալը առաջին երեք միավորը ձեռք բերեց այսօր՝ պաշտպանական оղակում оգտագործելով 4 ֆուտբոլիստի:

«Կարմիր սատանաները» այս անգամ կարողացավ հաջողության հասնել՝ շնորհիվ Անխել դի ՄարիայիԱնդեր Էրրերայի, Ուեյն Ռունիի ու Խուան Մատայի խփած գոլերի:

Մանչեսթերյան թիմի կազմում իր նորամուտն է նշեց կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով 67-րդ րոպեին փոխարինեց Խուան Մատային, իսկ Անխել դի Մարիան իր առաջին գոլը խփեց Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբի կազմում:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» 3 միավորով 16-րդն է:

 

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴՔՊՌ

4-0 (3-0)

MC

 

1-0՝ Անխել Դի Մարիա 24՛, 2-0՝ Անդեր Էռերա 36՛, 3-0՝ Ուեյն Ռունի 44՛, 4-0՝ Խուան Մատա 58՛

 

ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 2.Դա Սիլվա Ռաֆայել (25.Անտոնիո Վալենսիա, 67), 5.Մարկոս Ռոխո, 6.Ջոնի Էվանս, 17.Դեյլի Բլինդ, 42.Տայլեր Բլեկետ, 7.Անխել Դի Մարիա (11.Ադնան Յանուզայ, 82), 8.Խուան Մատա (9.Ռադամել Ֆալկաո, 67), 21.Անդեր Էռերա, 10.Ուեյն Ռունի, 20.Ռոբին Վան Պերսի

ՔՊՌ. 1.Ռոբերտ Գրին, 4.Սթիվեն Կոլկեր, 5.Ռիո Ֆերդինանդ, 6.Քլինթ Հիլ (3.Արման Տրաորե, 46), 7.Մեթյու Ֆիլիպս, 10.Լերուա Ֆեր, 14.Մաուրիսիո Իսլա, 19.Նիկո Կրանչար, 30.Սանդրո (20.Կառլ Հենրի, 74), 9.Չառլի Օստին (24.Էդուարդո Վարգաս, 59), 23.Դեվիդ Հոյլետ

 

Զգուշացում՝ Ռոբին Վան Պերսի 33՛ (Մ)
Մրցավար՝ Ֆիլ Դոուդ (Անգլիա)

 

69

ԳՆԴԱԿԻ %

31

19 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (2)

11

ՏՈՒԳԱՆՔ

8

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Արթուր Ալեքսանյան. «Հույս ունեմ մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական դատարանը ընթացք է տալիս Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու պահանջին’