‘«Մանչեսթր Յունայթեդը» պարտվեց «Լեսթերին»»(տեսանյութ)’

1091

Լուի վան Գալի սաները, խաղի ընթացքում հաղթելով 3:1 հաշվով, չկարողացան պահպանել հաղթանակը Անգլիայի պրեմիեր լիգայի նորեկի հանդեպ: 

ՔՊՌ-ի հանդեպ տարած 4:0 հաշվով հաղթանակը այնքան էլ լուրջ փորձարկում չէր համալրված «Մանչեսթր Յունայթեդի» համար: Մասնագետները ինչ-որ լուրջ հետևություններ անելու համար առաջարկում էին սպասել ավելի հայտնի հակառակորդների հետ դիմակայությանը, սակայն արդեն «Լեսթերի» հետ հանդիպումը թվում է այլ մակարդակի հակամարտություն: Նեյջել Պիրսոնի սաները շատ կազմակերպված են ու հավաք: Այս թիմն արդեն մեկնարկում հասցրել է միավորներ վերցնել «Էվերթոնից » ու «Արսենալից» և մի լավ նյարդայնացրել է «Չելսի»-ի երկրպագուներին:

Լուի վան Գալը չհրաժարվեց 4 պաշտպանով տակտիկական կառուցվածքից, սակայն մի նշանակալի փոփոխություն կատարեց կազմում: Աստղային հարձակվողների մեջ ավելորդ կանխատեսվող Խուան Մատային փոխարինել էր Ռադամել Ֆալկաոն, ով էլ խփեց առաջին գոլը: Այս գոլից երեք րոպե անց, հյուրերն արդեն կարող էին մտածել, թե հիանալի են կատարում իրենց գործը, քանի որ դի Մարիայի գերազանց հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Թուլանալ դեռևս վաղ էր: «Լեսթերը» նախկինում իրեն դրսևորել էր որպես մի թիմ, որն ընդունակ է խաղը շրջել оգտին: Իսկ այսоր այդ առումով բոլոր սպասելիքներն արդարացան: «Մանչեսթր Յունայթեդի» պաշտպանությունը վատ խաղաց այն դրվագում, երբ Ջեյմ Վարդին  (ինչպես հետո պարզվեց այս հանդիպման հերոսը) փոխանցում կատարեց  աջ եզրից, իսկ հզոր Լոենարդո Ուլյոն գլխով գնդակն ուղարկեց մոտակա անկյունը: Ռաֆայելը չկարողացավ խանգարել իրեն իր մեծ չափսերով, իսկ Ջոնի Էվանսը այդ ժամանակ մոտավորապես մեկ–երկու մետր էր հեռու արգենտինացուց:

Վան Գալը մեկ անգամ ևս հավատաց  անխուսափելի հաղթանակին 57-րդ րոպեին, երբ «Մանչեսթր Յունայթեդը» խփեց երրորդ գնդակը: Վան Պերսին չկարողացավ գնդակն ուղարկել ցանցը, քանի որ Շմայխելը ձեռքերով այն հեռու մղեց, սակայն գնդակն հայտնվեց դի Մարիայի մոտ: Անխելի հարվածը ևս հետ մղեց, բայց այս հարձակումը ավարտեց Էրերան՝ ոտնաթաթով գնդակը Շմեյխելի ոտների արանքով ուղարկելով դարպասը:

Ինչ-որ պահի «Մանչեսթր Յունայթեդի» ֆուտբոլիստները կարող էին մեղադրել կատարվածի մեջ մրցավար Մարկ Կլատենբուրգին, սակայն նրանց պարտվելու պատճառները ոչ մի կերպ չեն առնչվում ռաֆերիին: Կլատենբուրգը սխալ որոշում ընդունեց, երբ 61-րդ րոպեին նշանակեց 11 մետրանոց հարված: Վարդին ինքը գնդակից հետ հրեց Ռաֆայելից, իսկ հետո նրա հետ մտավ հակամարտության մեջ: Հարվածը հաջող իրականացրեց փորձառու  Նյուջեթը:

Եվս երկու րոպե և «աղվեսները» կրկին  վրեժխնդիր եղան:  «Մանչեսթր Յունայթեդի» տուգանային հրապարակում խառնաշփոթ ստեղծվեց, հարվածնրից մեկը հետ է մղվեց, բայց այդտեղ արդեն ոչ մեկ չբարդացրեց Էստեբան Կամբյասոյի կյանքը, ով հուժկու հարվածով գնդակն ուղարկեց դարպասը: Պիրսոնի թիմը դաշտում նախաձեռնությունը սկսեց իր ձեռքը վերցնել:  

Մանկունյացիները խուճապի մատնվեցին, իսկ տանտերերը նոր թափ հավաքեցին: Հյուրերը խփեցին 5-րդ գնդակը: Վարդին վաստակում է 11 մետրանոց հարված, որն այս անգամ ոչ մի հարց չի առաջացնում.դա Բլեկետի  վերջին հույսի խախտումն էր, որի համար նա կարմիր քարտ ստացավ: Ուլյոն  մեկնարկային 5 հանդիպումներում իր հաշվին գրանցեց 5-րդ գոլը:

Պրեմիեր լիգայի նորեկները թռիչք կատարեցին՝ թողնելով վան Գալին շփոթված ու մտահոգ: Նրանք հաղթեցին ճանաչված այս թիմին 5:3 հաշվով: Այսպիսի խաղից հետո, հոլանդացին, իր թիմի ուժերը ստուգելու համար, անհամբերությամբ կսպասի «մեծ հակառակորդների» հետ հակամարտությանը:

ԼԵՍԹԵՐ ՄԱՆՉ. ՅՈՒ.

5-3 (1-2)

MC

 

0-1՝ Ռոբին Վան Պերսի 13՛, 0-2՝ Անխել Դի Մարիա 16՛, 1-2՝ Լեոնարդո Ուլոա 17՛, 1-3՝ Անդեր Էռերա 57՛, 2-3՝ Դեվիդ Նյուջենտ 62՛ (11մ), 3-3՝ Էստեբան Կամբյասո 64՛, 4-3՝ Ջեյմի Վարդի 79՛, 5-3՝ Լեոնարդո Ուլոա 83՛ (11մ)

 

ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել, 2.Ռիտչի Դե Լատ, 3.Պոլ Կոնչեսկի, 5.Ուես Մորգան, 18.Լիամ Մուր, 4.Դենիել Դրինկոուտեր, 7.Դին Համոնդ, 10.Էստեբան Կամբյասո (10.Էնդի Քինգ, 71), 19.Էստեբան Կամբյասո, 9.Ջեյմի Վարդի (15.Ջեֆրի Շլուպ, 85), 23.Լեոնարդո Ուլոա, 35.Դեվիդ Նյուջենտ (8.Մեթյու Ջեյմս, 75)

ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 2.Դա Սիլվա Ռաֆայել, 5.Մարկոս Ռոխո, 6.Ջոնի Էվանս (12.Քրիս Սմոլինգ, 30), 17.Դեյլի Բլինդ, 42.Տայլեր Բլեկետ, 7.Անխել Դի Մարիա (8.Խուան Մատա, 76), 21.Անդեր Էռերա, 9.Ռադամել Ֆալկաո (11.Ադնան Յանուզայ, 72), 10.Ուեյն Ռունի, 20.Ռոբին Վան Պերսի

 

Հեռացում՝ Տայլեր Բլեկետ 83՛ (Մ)
Զգուշացում՝ Ռիտչի Դե Լատ 33՛ (Լ), Ուեյն Ռունի 83՛ (Մ)
Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

Նախորդ հոդվածը‘ԻԼԻՊ-ը պայթեցրել է Դեյր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին’
Հաջորդ հոդվածը‘Լեմպարդը «Չելսի»-ից հաղթանակը հետ է վերցնում (տեսանյութ)’