‘«Մանչեսթր Յունայթեդը» վստահ հաղթանակ է տոնում(տեսանյութ)’

801

Անգլիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»: 

Առաջին խաղակեսի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները խաղով չէին գերազանցում «Լիվերպուլին», սակայն կարողացան երկու գոլ խփել: Խաղի մեկնարկային րոպեներին մերսիսայդցիներն ունեին զգալի առավելություն. աչքի ընկնելու մի քանի հնարավորություն ուներ Ռահիմ Սթերլինգը, սակայն վերջինս հարվածները նպատակին չհասան, իսկ12-րդ րոպեին հաշիվը բացեց Ուեյն Ռունին: 

Նախքան ընդմիջման գնալը «Մանչեսթեր Յունայթեդը» կրկնապատկեց հաշվի առավելությունը. 40-րդ րոպեին վիճելի դրվագում աչքի ընկավ Խուան Մատան: 

Երկրորդ խաղակեսում պատկերն էականորեն չփոխվեց. «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ունեին գոլ խփելու հիանալի հնարավորություններ, սակայն բոլոր դեպքերում վստահ խաղ էր ցուցադրում Դավիդ դե Խեան: Հանդիպման վերջնական հաշիվը 71-րդ րոպեին ձևակերպեց Ռոբին վան Պերսին: 

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 31 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը` առաջատար «Չելսիին» զիջելով 8 միավոր: Բրենդան Ռոջերսի թիմը մնաց 21 միավորով` 9-րդ տեղում:

14/12/2014

ՄԱՆՉ. ՅՈՒ. ԼԻՎԵՐՊՈՒԼ

3-0 (2-0)

MC

1-0՝ Ուեյն Ռունի 12՛, 2-0՝ Խուան Մատա 40՛, 3-0՝ Ռոբին Վան Պերսի 71՛

 

ՄԱՆՉ. ՅՈՒ.. 1.Դավիդ Դե Խեա, 4.Ֆիլ Ջոնս (33.Պատրիկ Մաքներ, 89), 6.Ջոնի Էվանս, 8.Խուան Մատա, 16.Մայքլ Քերիկ, 18.Էշլի Յանգ, 25.Անտոնիո Վալենսիա, 31.Մարուան Ֆելայնի, 10.Ուեյն Ռունի (9.Ռադամել Ֆալկաո, 78), 20.Ռոբին Վան Պերսի, 47.Ջեյմս Ուիսլոն (21.Անդեր Էռերա, 71)

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 1.Բրեդ Ջոնս, 2.Գլեն Ջոնսոն (4.Կոլո Տուռե, 26), 6.Դեյան Լովրեն, 18.Ալբերտո Մորենո (50.Լազար Մարկովիչ, 68), 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ, 10.Ֆելիպե Կոուտինյո, 14.Ջորդան Հենդերսոն, 20.Ադամ Լալանա (45.Մարիո Բալոտելլի, 46), 24.Ջո Ալեն, 31.Ռահիմ Ստերլինգ

Զգուշացում՝ Մարուան Ֆելայնի 5՛ (Մ), Ֆիլ Ջոնս 21՛ (Մ), Ջոնի Էվանս 37՛ (Մ), Ուեյն Ռունի 43՛ (Մ), Ջո Ալեն 29՛ (Լ), Մարիո Բալոտելլի 74՛ (Լ), Սթիվեն Ջերարդ 84՛ (Լ)
Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)

 

55

ԳՆԴԱԿԻ %

45

11 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

19 (9)

13

ՏՈՒԳԱՆՔ

14

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘GOLNET. Հենրիխ Միթարյանի գլխով խփած գոլը բոլոր ժամանակների նմանատիպ գոլերի լավագույն տասնյակում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն» սեփական դաշտում զիջում է «Վիլյառեալին» (տեսանյութ)’