‘ «Մանչեսթր Սիթի»-ին չի նախատեսում Նեգրոդոյին ընդգրկել Չեմպիոնների լիգայի հայտարարագրում’

849

«Մանչեսթր Սիթի»-ի հարձակվող Ալվարո Նեգրեդոն, ով մի քանի ամիս  վնասվածքի պատճառով չի խաղացել, ամենայն հավանականությամբ, չի հայտագրվի «քաղաքացիների»՝ Չեմպիոնների լիգայի կազմում,-հաղորդում է goal.com-ը: Ֆինանսական fair play-ի կանոնների խախտման պատճառով, ՈՒԵՖԱ-ն սահմանափակել է «Սիթի»-ի հայտարարագիրը՝ այն հասցնելով 21 ֆուտբոլիստի: Այդ իսկ պատճառով, որպեսզի մեկ տեղ ազատ թողնեն,  «քաղաքացիները» նախատեսում են Նեգրեդոյին ցուցակից դուրս թողնել: Նա կարող է խաղադաշտ վերադառնալ երեք ամսից ոչ շուտ, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է վերահայտարարագրվել ձմռանը:

Նախորդ հոդվածը‘ Անդրես Ինյեստա. «Մենք Լուիս Էնրիկեի հետ իսկական բարեկամներ ենք դարձել»’
Հաջորդ հոդվածը‘Կառլ-Հայնց Ռումենիգե. ««Բավարիան» երբեք չի հեռացնի Գվարդիոլային»’