‘«Մանչեսթր Սիթի».վստահորեն հաղթում է «Լիվերպուլին» (տեսանյութ)’

1066

Յովետիչի դուբլը և Ագուերոյի գոլը հաղթանակ բերեցին «քաղաքացիներին»(3:1): 

Անգլիայի չեմպիոնն ու փոխչեմպիոնը հանդիպեցին ԱՊԼ-ի երկրորդ խաղափուլում, և այս հանդիպումը խոստանում էր լինել բավական հետաքրքրիր: Սակայն գործնականում պարզվեց, որ «Լիվերպուլը» առանց Սուարեսի դեռևս  պատրաստ չէ դիմակայել այն մեքենային, որը Մանուել Պելեգրինիի համար փորձում է տիտղոսներ նվաճել:

Բրենդան Ռոջերսը չզարմացրեց  ֆուտբոլիստների կազմով՝ դաշտ մտցնելով  միայն երկու նորեկների՝ Դեյան Լովերնին և Ալբերտո Մորենոյին: «Մանչեսթր Սիթի»-ի կազմում հենակետային տարածքում հայտնվեց Ֆերնանդոն, իսկ հարձակման գծում Ջեկոյին զույգը կազմեց Ստեֆան Յովետիչը:Մնացած դիրքերում երկու թիմերում էլ գրեթե փոփոխություն չկար:

Առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ թիմերը շատ զգուշավոր են: Նախատեսվածի պես «քաղաքացիները» գնդակի վերահասկումն իրենց ձեռքը վերցրին, սակայն իրադարձությունների ընթացքը խթանել նրանք չէին պատրաստվում: Գնդակի դանդաղ գլորումները երբեմն ընդհատվում էր իրադրության սրացումների փորձերով. ինչպես оրինակ Ջեկոյի՝ տուգանային հրապարակից հարվածը և Սաբալետայի ստեղծած վտանգավոր պահը: Հակառակ կողմում Հարթի դարպասը գրավելու արդյունավետ եղանակներ էին որոնում Սթերլինգն ու Սթարիջը, սակայն առաջինին խանգարեց իրեն ցուցադրելու ցանկությունը, իսկ երկրորդին՝ իրադրությունը ճիշտ գնահատելու և գնդակը ընկերոջը փոխանցելու անկարողությունը:

Առաջին խաղակեսի միջնամասում տանտերեը կարգավորեցին խաղը դաշտի կենտրոնում: Միմյանց հաջորդող գրոհները դարձան ավելի սուր:Ճնշումը գնալով ուժեղանում էր, և խաղավարտին մոտ Ստեֆան Յովետիչը բացեց խաղի հաշիվը:

Երրորդ խաղակեսում լիվերպուլցիները դաշտ դուրս եկան  հավասարակշռությունը վերկանգնելու հաստատ ցանկությամբ: «Կարմիրներն» անընդհատ հակառակորդի կիսադաշտոմ էին և Հարթի դարպասին անընդմեջ հարվածներ էին հասցնում: Դանիել Սթարիջը նույնիսկ գոլ խփեց, սակայն պարզվեց, որ ֆուտբոլիստը խաղից դուրս էր: Մի քանի րոպե անց «Լիվերպուլին» կրկին դժվարին կացության առաջ կանգնեցրեց այդ նույն Յովետիչը՝ խփելով երկրորդ գնդակը: Այսպիսով, այս ֆուտբոլիստըգործող չեմպիոնի կազմում հրաշալի հանդիպում անցկացրեց: Մոնտենեգրոյի հավաքականի հարձակվողի համար անցած մրցաշրջանը անհաջող դասավորվեց, իսկ այս խաղաշրջանում Յովետիչը լավ մարզավիճակում է և արդարացիորեն հայտնվում է մեկնարկային կազմում: Նա այս խաղում դարձավ երկու գոլի հեղինակ: Հատկապես գեղեցիկ էր նրա կազմակերպած երկրորդ գոլը:

Դրանից հետո տանտերերը մի փոքր հանգստացրին խաղը և վերջնականորեն գցեցին տեմպը փոփոխություններով: Փոխարինման դուրս եկած Սերխիո Ագուրեն, դաշտ դուրս գալուց 23 վայրկյան անց, խփեց երրորդ գոլը

Այս գոլը վերջնապանապես ոչնչացրեց «Լիվերպուլի» խաղացողների բոլոր հույսերը: «Մանչեստր Սիթին» խաղն ամբողջությամբ վերցրեց իր վերահսկողության տակ: Լիվերպուլցի Ռիկի Լամբերտի գոլը ընդամենը մի փոքր նվեր էր, և ոչ թո փորձ վերածնելու ինտրիգը:  

 

ՄԱՆՉ. Ս.-ԼԻՎԵՐՊՈՒԼ

3-1 (1-0)

MC

1-0՝ Ստեֆան Յովետիչ 41՛, 2-0՝ Ստեֆան Յովետիչ 55՛, 3-0՝ Սերխիո Ագուեռո 68՛, 3-1՝ Պաբլո Սաբալետա 83՛ (ինք)

 

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 4.Վենսան Կոմպանի, 5.Պաբլո Սաբալետա, 22.Գաել Կլիշի, 26.Մարտին Դեմիկելիս, 6.Ֆերնանդու Ռեժես, 8.Սամիր Նասրի, 21.Դավիթ Սիլվա (15.Խեսուս Նավաս, 65), 42.Յայա Տուռե, 10.Էդին Ջեկո (16.Սերխիո Ագուեռո, 68), 35.Ստեֆան Յովետիչ (25.Ֆերնանդինյու, 80)

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 2.Գլեն Ջոնսոն, 6.Դեյան Լովրեն, 18.Ալբերտո Մորենո, 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ, 10.Ֆելիպե Կոուտինյո (50.Լազար Մարկովիչ, 60), 14.Ջորդան Հենդերսոն, 24.Ջո Ալեն (23.Էմրե Ջան, 75), 31.Ռահիմ Ստերլինգ (9.Ռիկի Լամբերտ, 79), 15.Դանիել Ստարիջ

Զգուշացում՝ Յայա Տուռե 29՛ (Մ), Էմրե Ջան 76՛ (Լ) ; Մրցավար՝Մայքլ Օլիվեր 

 

53

ԳՆԴԱԿԻ %

47

9 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (3)

13

ՏՈՒԳԱՆՔ

7

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Վրաստան սահմանային գոտում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ-ը Կարեն Պետրոսյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի հանձնակատարին’