‘«Մանչեստեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Անդերսոնին 8 մլն £-ով’

729

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել թիմի կիսապաշտպան Անդերսոնին, տեղեկացնում է Daily Star-ը: Բրազիլացին չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի ծրագրերի մեջ, և ՄՅՈՒ-ն պատրաստ է բրազիլացուն վաճառել 8 մլն £-ով: Հիշեցնենք, որ մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո «Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստվում է ուժեղացնել թիմի կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս պահին խոսվում է «Ատլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Անդեր Էրերայի և «Ռոմայից» Միրալեմ Պյանիչի մասին:

Նախորդ հոդվածը‘ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները Երևանի կենտրոնական հատվածներում կարող են ունենալ որոշակի խնդիրներ’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավված զենքերից մեկը ինքնաշեն է, բայց օրինական ‘