‘Մանչինին՝ «Գալաթասարայի» նոր գլխավոր մարզիչ’

786

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին, իտալացի 48-ամյա մասնագետ Ռոբերտո Մանչինին 3 տարվա պայմանագիր է կնքել «Գալաթասարայի» հետ: Իտալացի լրագրողների փոխանցմամբ՝ պայմանագիրը ստորագրվել է 3 տարով, որի ընթացքում նա տարեկան կվաստակի 7 միլիոն €: Sport Mediaset-ի փոխանցմամբ էլ՝ պայմանագրում հատուկ կետ է ամրագրվել, ըստ որի՝ Մանչինին կարող է լքել թուրքական թիմը՝ Իտալիայի ազգային հավաքականից հրավեր ստանալու դեպքում: Սպասվում է, որ իր առաջին խաղը «Գալաթասարայի» գլխավոր մարզչի պաշտոնում Մանչինին կանցկացնի չորեքշաբթի ՉԼ-ում «Յուվենտուսի» դեմ:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Բաշար Ասադ. «Փոթորկի թեժ պահին նավը չեն լքում, ես մտադիր եմ այն հասցնել նավահանգիստ»’