‘Մանչինի. Եթե Բալոտելին գոլեր խփի, ապա թող ծխի, որքան ցանկանում է’

1017

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անդրադարձել է թիմի սկանդալային հարձակվող Մարիո Բալոտելիի՝ ծխելու վնասակար սովորույթին:
«Դա ինձ չի վերաբերվում: Եթե Մարիոն ցանկանում է ծխել, դա իր խնդիրն է: Բայց եթե նրան հետաքրքիր է իմ կարծիքը, ապա ճիշտ կաներ ծխելը թողներ: Չնայած եթե նա օրեկան 10 գլանակ ծխի եւ ամեն խաղում երկու գոլ խփի, ապա ավելի լավ է ծխի»,- Մանչինիի խոսքն է մեջբերում Daily Mirror-ը:

Նախորդ հոդվածը‘ Բելառուսի ամենահանդարտ ընտրությունները ‘
Հաջորդ հոդվածը‘«Կրակ՝ ՀՀԿ-ի անունից»’