‘ Մանջուկիչը հեռացավ Խորվաթիայի հավաքականից’

776

«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը որոշում է կայացրել դադարեցնել ելույթները Խորվաթիայի հավաքականում: ԱԱ-2018-ում 32-ամյա հարձակվողը իր ազգային թիմի հետ նվաճեց արծաթե մեդալները:

«Ոչ ոք կատարյալ չէ: Ես սխալներ եմ թույլ տվել, գնդակներ կորցրել, բայց միշտ նվիրվել եմ խաղադաշտում: Շնորհակալություն երկրպագուներին, որոնք իմ ու թիմի կողքին են եղել»,- Մանջուկիչի խոսքերն է փոխանցում Խորվաթիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Մանջուկիչը 33 գոլով Խորվաթիայի հավաքականի լավագույն ռմբարկուների 2-րդ տեղում է: Առաջին տեղում Դավոր Շուկերն է՝ 45 գոլով:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» Սալահի վերաբերյալ տեսանյութ է ուղարկել ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Ջենովայում փլվել է ավտոմոբիլային կամուրջը. կան զոհեր’