‘Մանսուր. Եգիպտոսը էքստեմիզմից հեռու՝ չափավոր իսլամի հետևորդ է’

886

Եգիպտոսը, ինչպես և նախկինում, դավանում է առանց ծայրահեղականության՝ չափավոր իսլամ: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը՝ Մուհամեդ մարգարեի ծննդյան կապակցությամբ ժողովրդին հասցեագրված իր հեռուստաուղերձում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: «Ոմանք սխալ են մեկնաբանում իսլամը և իրենց թույլ են տալիս հեղել եգիպտացի ժողովրդի արյունը,- ասել է Մանսուրը:- Սակայն մենք հավաստիացնում ենք, որ վճռական կլինենք մեր քաղաքացիների անվտանգությունը վերականգնելու հարցում»:

Ժամանակավոր նախագահը բոլոր եգիպտացիներին կոչ է արել հունվարի 14-15-ին մասնակցել երկրի գլխավոր օրենքի նախագծի վերաբերյալ հանրաքվեին: «Նոր սահմանադրությունը եգիպտական պետության հիմքը կհանդիսանա՝ ժամանակակից և քաղաքացիական պետության,- ընդգծել է նա:- Եգիպտոսը կունենա նախագահ, որն ընտրություններից հետո կստանձնի իշխանությունն ամբողջությամբ, իսկ հետո կընտրվի նոր խորհրդարան»,- Մանսուրի խոսքն է փոխանցում Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Լոս Անջելեսում հայտարարել են «Ոսկե գլոբուսի» դափնեկիրների անունները’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը պատրաստ է շարունակել արդարադատության համակարգի վիճահարույց ռեֆորմները’