‘Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց’

1595

Tert.am-ի տեղեկություններով՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին տեղափոխել են Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հաստատել են ԵԿՄ վարչության քարոզչության բաժնից։

«Ցավոք, բուժման ռեժիմի խախտումը Մանվել Գրիգորյանի մոտ որոշակի առողջական բարդություններ է առաջացրել, և այս պահին նա իսկապես Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է, ուր ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ մասնագիտական միջոցառումները: Մասնագետների հավաստմամբ` գեներալի առողջականը կբարելավվի, սակայն, լիարժեք առողջացման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ»,- ասել են ԵԿՄ-ում։

Կայքի զրուցակիցները նշել են նաեւ, որ Մանվել Գրիգորյանի վիրահատությունը Փարիզում հաջող է անցել, ուղղակի գեներալը բուժման կուրսը չավարտած՝ Հայաստան է վերադարձել, որպեսզի մասնակցի ամենամյա ուխտագնացությանը Արցախ։

 

Նախորդ հոդվածը‘Սիրիահայությունը վտանգի մեջ է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը կմտնի Մաքսային միություն. Պաշտոնական’